Կրեմլի խոսնակը կիրակի օրը հայտարարեց՝ նախապատրաստվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում տեսակոնֆերանսի ձևաչափով։

Ռուսական պետական “Интерфакс” գործակալությունն էլ հայտնեց, որ եռակողմ հանդիպումը նախատեսված է կազմակերպել այս շաբաթվա սկզբին, թե կոնկրետ երբ՝ ոչ   նՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, ոչ էլ “Интерфакс”-ը չեն հայտնել։

Պաշտոնական Երևանը և Բաքուն Կրեմլի խոսնակի այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։ Ավելին, երեկ Դմիտրի Պեսկովի հայտարարությունից մի քանի ժամ անց հրապարակվեց Հայաստանի վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը, որում նա հայտարարեց, թե այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա։ Պաշտոնական Բաքուն ոչ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի հայտարարությանը, ոչ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությանը  դեռ չի արձագանքել։

Երբ կկայանա եռակողմ հանդիպումը, հստակ հայտնի չէ։ Փոխարենը՝ հայտնի են սպասվող եռակողմ հանդիպման օրակարգի որոշ մանրամասներ։