Ֆրանսիայի Բելվիլ ամրոցում տեղի կունենա ֆրանս-հայկական բարեկամության 20-ամյակին նվիրված ցուցահանդես։ Այս ցուցահանդեսը պատմում է մի ասոցիացիայի մասին, որը ստեղծվել է 1988-ի սարսափելի երկրաշարժից տուժածների հետ շփումից առաջացած համերաշխության հիման վրա։

Ցուցահանդեսն ընդգրկում է 2020 թվականի նոյեմբերին լույս տեսած ՝՝Հայերը ֆրանսիացիների սրտում՝՝ գրքի  հիմնական կետերը, որտեղ նկարագրվում է, թե ինչն է նպաստում  ֆրանս-հայկական բարեկամության զարգացմանը։

Ցուցահանդեսին մասնակցելու համար կարող եք մեկնել գնացքով, նաև կտրամադրվի ավտոբուս  Gif-sur-Yvette քաղաքի կողմից։

Ցուցահանդեսը տեղի կունենա  Երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին՝ ժամը 14:00 -18: 00 -ը,  Չորեքշաբթի եւ Շաբաթ օրերին՝ ժամը 10:00-18:00-ը: 

Հասցե՝ փողոց Ferme de Belleville 91 190 -Gif-sur-Yvette։

 

 

 

Հայ ժողովրդական «Ցոլակի պար» մեղեդի:

 https://www.youtube.com/watch?v=Qnf9mlIoTFk