Երեկ Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցու կողմից սպանվել է Երեմյան Մարտիկը։

Մարտիկը ու ևս 3 հոգի ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների թույլտվությունը ստանալով ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի է համարվում, նոր ջրատարի անցկացման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։ Թուրքերի պոստից նրանց է մոտենում մի ադրբեջանցի, ինչ որ բան է խոսում, որը տղերքը չեն հասկանում ու հայերենով ասում են, որ թույլտվություն ունեն ու ջրատարի համար աշխատանքներ են կատարում։ Ու հենց այդ պահին էդ թուրքը ատրճանակը հանում ու ու 5 մետր հեռավորությունից գնդակահարում է Մարտիկին։ Մյուս անզեն ընկերները փորձում են պատսպարվել, բայց հասցնում է նրանց էլ գնդակահարել, տարբեր ծանրության վիրավորումներ հասցնել, ու հեռանում է։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը իր ցավակցությունն է հայտնում Մարտիկի ծնողներին, ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։

Նախագահ Արմենակ Աբրահամյանը հայտարարում է, որ նախագահ Իլհամ Ալիևն ուղղակիորեն պատասխանատու է Մարտիկ Երեմյանի մահվան համար։

Հայ ազգի նկատմամբ ունեցած ատելությունը կուրացրել է նրա դատողությունն ու որոշում կայացնելու ունակությունը։ Նա  իր ժողովրդին տանում է դեպի աղետ: