Ախալքալաքում տեղի ունեցավ People in Need հասարակական կազմակերպության նախագծի ավարտական, ամփոփիչ շնորհանդեսը՝ Ախալքալաք քաղաքի և շրջանի գյուղերի երիտասարդ աղջիկների մասնակցությամբ։ Այս նախագծի շրջանակներում Ախալքալաքում իրականացվել է 4 մեդիա-նախաձեռնություն, որոնցից 2-ը՝ Ջավախքի լրատվական կենտրոնի մենթորական ղեկավարությամբ և երկու նախագիծ համակարգվել է տեղական ATV12 հեռուստատեսության կողմից։

Երիտասարդները ներկայացրեցին իրենց մեդիա արտադրանքը՝ դրանով իսկ անդրադառնալով Սամցխե-Ջավախքում իրազեկվածության կարևորությանը, կանանց մասնակցությանը ընտրություններին և քաղաքականությանը։ Շնորհանդեսին հյուրընկալվել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավոր Սեդա Մելքումյանը և այլք։

Այս նախագիծն իրականացվում է Վրաստանում չեխական People in Need ոչ կոմերցիոն կազմակերպության կողմից։