Արևմտյան Հայաստանի Քոնյայի հարթավայրում՝  հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված քարի վերլուծությունը ցույց է տվել, որ գոյություն է ունեցել   Մ.թ. ա. 9-րդ դարին պատկանող թագավորություն։ Քարը գտնվել է մի ֆերմերի կողմից:

Այնուհետև նա ահազանգել է այնտեղ գտնվող Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտի  հնագիտական ​​խմբի գիտնականներին, որոնց էլ առաջնորդել է դեպի նշված քարե բլոկը:  

Քարն անմիջապես ուղարկվել է մոտակա թանգարան՝ ավելի մանրակրկիտ ուսումնասիրության համար։ Մասնագետ թարգմանիչների վերլուծությունն ու օգնությունը բացահայտել են քարի վրայի խորհրդանիշների նշանակությունը: Իրականում դա լուվիտական հիերոգլիֆներ են, որը հին հնդեվրոպական լեզու է, որով խոսում էին Մ. թ. ա. 9-ից 7-րդ դարերում։ Հիերոգլիֆներում գովերգվում է Հարթափու թագավորի հաղթանակը Փռյուգիայի նկատմամբ: Մոտ 3000 տարվա հնության այդ թագավորությունը այդ ժամանակ  թագավորել է Միդաս թագավորը: 

Սակայն Միդաս թագավորի մասին իրականում գոյություն ունեցող լեգենդը պատմում է դիցաբանական կերպարի մասին, ով կարող էր ոսկու վերածել այն ամենն, ինչին ձեռք էր տալիս: