Արևմտյան Հայաստանի  Ուրֆա նահանգում գտնվող 12 հազարամյա Պորտասար հնագույն պաշտամունքի վայր այս ​​տարվա 10 ամիսների ընթացքում այցելած 460 հազար այցելուների թիվը համարվում է ամենաբարձր ցուցանիշը՝ ողջ պատմության ընթացքում։ Այս հնամենի կառույցը համարվում է «պատմության զրոյական կետը»։

Բացահայտման օրվանից զբոսաշրջիկների ուշադրությունը գրաված Պորտասարը ամեն տարի շարունակում է հյուրընկալել հազարավոր տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների։ 2022 և 2023 թվականների համար արտերկրից արդեն սկսել են հյուրանոցներում տեղեր ամրագրել։ Այժմ նոր հյուրանոցներ են կառուցվելու, և զբոսաշրջությունը շատ կարևոր եկամտի աղբյուր է լինելու այս շրջանի համար։

Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք՝ Արևմտյան Հայաստանի պատմական ու տեսարժան վայրերն անսահման են։ Ամեն անգամ մի նոր վայր հայտնաբերելիս նոր զգացումներով ենք լցվում։ Իսկ այն ինչ արդեն ունենք, մեր ազգային հարստությունն ու հպարտությունն են։ Եկեք պահպանենք ու տեր կանգնենք մեր պապերից մեզ հասած անգին ժառանգությանը։