Դատապարտում ենք հայ քաղաքացիական անձի մահվան պատճառ դարձած բռնությունը:

 Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց փոխգործակցությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծման նպատակով»,- ասված է գրառման մեջ: