Ղարաբաղի պատերազմը առիթ էր, որպեսզի Ջավախքում երիտասարդները մեկ օրում ինքնակազմակերպվեին և հիմնաքարը դնեին «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի, որը պատերազմի ընթացքում հումանիտար բեռ և դրամական միջոցներ էր ուղարկում Հայաստան: Ովքե՞ր են հիմնադրամի ներկայացուցիչները և ի՞նչ ծրագրեր ունեն:  Հիմնադրամի նախագահ Կարեն Պապիկյանը, ներկայացնելով իր ստեղծած կազմակերպությունը, որոշ մանրամասներ պատմեց իր և գործընկերների գործունեությունից։ Ըստ նրա՝ մեկ տարում պատերազմի հիմնադրած «Ջավախքը հայի կողքին» կառույցը մի շարք հայրենանվեր ու բարեգործական ակցիաներ է կազմակերպել, իհարկե եղել են նաև պատերազմին մասնակցող մեծ թվով հայրենասեր տղաներ, որն առավել քան բարի գործ է։

Հիշեցնենք, որ ջավախեցիների մեծ մասը հանդիսանում են ցեղասպանությունից մազապուրծ՝ Արևմտյան Հայաստանից բռնազավթվածների սերունդները։ Կուզենայինք նշել, թե ինչպիսի նվիրյալ զավակներ է տվել Արևմտյան Հայաստանը և որքան կենսական ու կարևոր է աշխարհով մեկ տարածված հայ ժողովրդի համախմբվածությունը։