Գրականության ոլորտում միակ թուրք Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի դեմ կրկին հետաքննություն կսկսվի այն ​​բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը որոշել է ստուգել այն պնդումները, թե Փամուքի վերջին՝ «Ժանտախտի գիշերները» վեպը վիրավորում է Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքին, գրում է Al-Monitor-ը։ Մեղադրանքն  առաջադրել է Իզմիր քաղաքից փաստաբան Թարքան Ուլուքը, ով ասում է, որ վեպի գլխավոր հերոսներից Քոլաղասը Քամիլը Թուրքիայի հիմնադրի  քողարկված նախատիպն է։           

«Նման գործողությունները հակասում են խոսքի ազատությանը, որը, կարծում եմ, մեզ ավելի շատ պետք է մտահոգի, քան իշխանություն ունեցող մարդկանց  պաշտպանություն ապահովելը»,-ասում է իրավապաշտպան Օրհան Քեմալ Ջենգիզը:

«Բացի այդ, Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող է դիտարկել «Լա ֆոնտենի  հեքիաթները»-ի դեմ բողոք ներկայացնելու հարցը, — հավելեց նախագահ Արմենակ Աբրահամյանը: