Գիտության համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 20 տարի առաջ՝ 2002 թ-ի նոյեմբերի 10-ին: Գիտության օր նշելու առաջարկ արվել է 1999թ-ին` Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ՝ գիտության և հասարակության միջև շփումը սերտացնելու նպատակով: 2001 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարեց որպես Գիտության համաշխարհային օր հանուն խաղաղության և զարգացման, որը 2002թ-ի նոյեմբերի 10-ից ամեն տարի լայնորեն նշվում է ամբողջ աշխարհում:

Գիտության համաշխարհային օրվա այս տարվա թեման է «Կլիմայի փոփոխությանը պատրաստ համայնքների կառուցումը»: Այս գլոբալ մարտահրավերը՝ կլիմայի փոփոխությունը, լուրջ սպառնալիք է միլիարդավոր մարդկանց, մոլորակի կյանքի համար:

Այսօր առավել քան կարևոր է ցույց տալ գիտության կարևորությունն ու արդիականությունը մեր առօրյա կյանքում և համարձակ գաղափարներով շարժվել դեպի նորարարություններ:

 

 

 

Հայ ժողովրդական «Բեն, Այբ, բա» երգ:

https://www.youtube.com/watch?v=9fRpgCaX8hs