Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ԱԺ հերթական առցանց նիստը, որին մասնակցում էին  պատգամավորներ տարբեր երկրներից։ Նիստի օրակարգի հիմնական հարցը ՝՝կառավարության կամ խորհրդարանի առաջարկների ուսումնասիրության կարգի մասին՝՝  օրենքի նախագիծն էր, որը դրվեց ընթերցման։ Պատգամավորներին հատկացվեց մեկ շաբաթ ժամանակ՝ ծանոթանալու օրինագծին և ներկայացնելու իրենց գրավոր առաջարկությունները՝ հաջորդ նիստում քննարկելու և կառավարությանը ներկացնելու համար։

Նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Նելլի Հարությունյանը։ Նիստին ներկա էին Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը, վարչապետ Սեդա Մելիքյանը և Արտգործ նախարար Լիդիա Մարկոսյանը։