Հայաստանի հարաբերությունները ինչ-որ երրորդ երկրի հետ թեորեմ է, իսկ Ռուսաստանի հետ՝ աքսիոմա։  Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։Պատասխանելով այլ երկրների եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին հարցին, ՀՀ նախագահն ասել է․ «Սակայն բոլոր երկրների շարքում կա մեկը, որի հետ հարաբերությունները քննարկելն անիմաստ է. դա Ռուսաստանն է, քանի որ չի կարելի քննարկել այն, ինչ ապրիորի է (նախապես ենթադրված): Մենք մի քանի հարյուր տարի ապրել ենք Օսմանյան, իսկ հետո՝ Ռուսական կայսրություններում: Արդյունքում՝ հայկական հանրապետությունը, որը կար Ռուսական կայսրությունում, այսօր անկախ Հայաստանն է: Այսօր Ռուսաստանում նույնքան հայեր կան, որքան Հայաստանում: Իսկ Թուրքիայում (Արևմտյան Հայաստան խմբ․) նրանք ավելի շատ էին։ Նախագահ Արմենակ Աբրահամյանի պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց,-“Արևմտյան Հայաստանը նույնպես անկախություն ստացավ, բայց այսօր այն լիովին ինքնիշխան չէ ցեղասպանության և իր տարածքի, այդ թվում՝ Արցախի օկուպացիայի պատճառով: Իր ինքնորոշման իրավունքի շրջանակներում Արևմտյան Հայաստանը վերականգնել է իր ազգային խորհուրդը, խորհրդարանը և կառավարությունը։ Գործի է դրել նաեւ այլ մեխանիզմներ իր գոյատեւման համար»։ Դուք հարցրեցիք, թե կարո՞ղ են արդյոք ներկա փոփոխություններն ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա: Կարեւորն այն է, որ ես նույնիսկ չեմ ցանկանում քննարկել մեր երկրների բարեկամության ամրությունը: Ինձ համար դա աքսիոմա է»։