Սիրիայի հյուսիսում գտնվող Քամիշլի քաղաքում թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մահացել է առնվազն երեք խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով քրդական իր աղբյուրներին:

Մասնավորապես,  թուրքական անօդաչու սարքը հարվածել է քաղաքի բնակելի թաղամասերից մեկում գտնվող ավտոմեքենային, ինչի հետևանքով մահացել են մեկ ընտանիքի անդամ հանդիսացող երեք մարդ:

Նշվում է, որ հարվածի թիրախում եղել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի ներկայացուցիչներից մեկը, որը, սակայն, հարվածի պահին մեքենայում չի եղել:

Սիրիայի արևելյան ու հյուսիս-արևելյան մի շարք շրջաններ ներկայում կառավարվում են քրդական ուժերի կողմից:  Թուրքիան այդ շրջաններում 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել: