Հարթակի նպատակն  ինչպես սոցիալական է, այնպես էլ մշակութային։ Հայ Դերսիմ-ը (Hay Dersim) անմիջական շփման մեջ է Արևմտյան Հայաստանի Դերսիմ նահանգում բնակվող հայ ընտանիքների հետ։ Ներկայումս 20 հայ ընտանիք  է աջակցում նախաձեռնությանը’ գնելով այն մթերքները, որոնք նրանք աճեցնում եւ արտադրում են: Դերսիմի Փերթեկ գավառի հայ բնակիչներին ընկույզը և կարմիր սոճիները հնարավորություն են տվել արտադրելու 100% բնական անուշեղեն՝ առանց կոնսերվանտների։ 

Աջակցության շնորհիվ Դերսիմի հայ ընտանիքներն ավելի են մոբիլիզացվում, որպեսզի  պահպանեն իրենց մշակույթը և ազատ ապրեն հայկական ավանդույթներով։ 3 ամսից կթողարկվի «Հայ Դերսիմ» ամսագիրը։

Հայ Դերսիմը նաև ֆինանսապես և սոցիալապես աջակցում է Դերսիմում ապրող երիտասարդ հայ ուսանողներին՝ վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար ամբողջ աշխարհում ուծացման քաղաքականությամբ շարունակվող ցեղասպանության մասին, որը մենք ապրում ենք:Աջակցելու և ցանկացած ծանոթագրության համար կարող եք կապվել մեզ հետ՝ Dersimhayarobasegmal.com հասցեով