Նախատեսվում է վերականգնել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի հեթանոսական շրջանի «Զաքարի բերդ» հուշարձանը, որը պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է և կառուցվել է Մ․Թ․Ա․ 1-ից Մ․Թ․Հ. 1-ին դարերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ բերդն ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, քարե մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ականների սկզբին՝ անվանի հնագետ Եսայի Ասատրյանի խմբի կողմից։ Այդ ժամանակ բերդի տարածքից գտնվել են հնագիտական մեծարժեք իրեր։

Օրերս Արագածոտնի Ներքին Բազմաբերդ համայնքի՝ Եսայի Ասատրյանի անունը կրող դպրոցում կնքվել է հուշագիր, համաձայն որի 2022-ից կսկսվեն «Զաքարի բերդ» հնագիտական հուշարձանի տարածքի մաքրման, բարեկարգման, գիտական հետագա ուսումնասիրության աշխատանքները։ Հուշագիրը կնքվել է Եսայի Ասատրյանի ընտանիքի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև։

 

 

Հայ ժողովրդական «Գագու, գագու» խաղերգ: