Շվեյցարիայում բնակվող հայ բարերար և գործարար Հրաչ Կապրիելյանը հանդիսանում է “Արցախբանկ” ՓԲԸ Վարչության նախագահը և Շվեյցարական ‘Franck Muller USA’ էլիտար ժամացույցների արտադրության ընկերության գլխավոր տնօրենը:

Հրաչը պնդում է, որ նա ծնունդով Կոստանդնուպոլսից է` մի հայտարարություն, որն արտացոլում է ինչպես քաղաքի բազմազանությունը, այնպես էլ ընտանիքի հպարտությունը, որի ծագման պատմությունը սկսվել է միջնադարում:

Հրաչի ընտանեկան ժառանգությունը նրա համար պարտավորեցնող և խթան հանդիսացող աշխատանք է։

Նա իմպուլսիվ է եւ պատրաստ  պայքարի, նա գործի մարդ է, այլ ոչ թե զուտ խոսքերի: Նրա անունը նշանակում է “կրակոտ աչք” — հեթանոսական նախանշան, որը թույլ է տալիս թափանցել մարդու հոգին:

Ռազմատենչ մանկություն

Հրաչը ծնվել է 1953թ: “Երբ մենք երեխաներ էինք, մենք խաղում էինք հարեւան տղաների հետ։ Մենք հայ զինվոր ենք եղել, իսկ նրանք ՝ թուրք զինվոր։ Երբեմն մենք ծեծում էինք նրանց, բայց թվաքանակով գերազանց լինելով ՝ նրանք ավելի հաճախ էին ծեծում մեզ”, — հիշում է նա։

Ծնողների ամուսնալուծությունը նրա վրա մեծ ազդեցութուն է թողել։ “Այն ժամանակ դա ինձ համար ուղղակի վիրավորական էր։ Մի գիշերում ես դարձա ցանկալի հյուր իմ ընկերների տներում”, — հիշում է Հրաչը։

Նա դարձավ այդ տարիքում քաղաքականացված  երիտասարդ։  “Երիտասարդների մեծ մասը գտնվում էր կոմունիստների եւ սոցիալիստների ազդեցության տակ։ Հավասարություն, խաղաղություն, արդարություն. սրանք էին մեր արժեքները”, — հիշում է նա։

Ոսկե Ժառանգություն

Հրաչի մայրական գծով պապը ՝ մասնագիտությամբ ոսկերիչ, ծնվել է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ “Ժիրայրը ուժեղ էր, բայց նրբանկատ ու պարկեշտ մարդ”, — հիշում է Հրաչը և շարունակում,- “Մարդիկ վստահում էին նրան իրենց ոսկին. նա միահյուսում, մաքրում և դարձնում էր ավելի թանկարժեք մի բան”: 

Հրաչի հայրը՝ Գեղմեսը, նույնպես ոսկերիչ էր։ Մեծանալով  մի տան մէջ, որտեղ պատրաստվում էին արծաթե եւ թանկարժեք  զարդեր, Հրաչն սկսեց զբաղվել թալիսմանների առևտրով և գրանցեց  հաջողություններ ընդամենը 13 տարեկանում։

Հինգ տարի անց նա մեկնում է Ամերիկա ՝ ապրելու իր տատիկի և պապիկի ՝ Ժիրայրի և Աղավնիի հետ, ովքեր տեղափոխվել են Նյու Ջերսի ։ 

“Իմ սեփական բիզնեսը ես բացեցի 23 տարեկանում։ Սկզբում աշխատեցի որպես ոսկերիչ, բայց շուտով սկսեցի նախագծել և ստեղծել իմ սեփական զարդերը, այն ժամանակ, երբ լրացավ իմ 30ամյակը, հենց այդ տարիքում աշխատեցի իմ առաջին միլիոնը”, — պատմում է նա։ 

1989 թվականին Հրաչը մեկնում է Հայաստան։ “Երկրաշարժից հետո այն ամենը, ինչ մենք ուզում էինք անել դա մարդկանց օգնելն էր”, — ասում է նա: Այդ ժամանակից ի վեր, նա ֆինանսավորել է բազմաթիվ  ծրագրեր և դարձել է հոգատար կնքահայրը ավելի քան 50 երեխաների: Բացի բանկից և շինարարական ընկերությունից, նա և իր բիզնես գործընկերները ունեն նաև  ագարակներ և Հայաստանում և Արցախի Հանրապետությունում։ Նա նաև հայտնի է լայն հանրությանը որպես Երևանի “Արարատ” ֆուտբոլային ակումբի նախագահ:

Տատի խոսքով

Նրա տատիկի խոսքով ՝ Հրաչն արդեն 45 տարի չի եղել իր  ծննդավայր Արևմտյան Հայաստանում։ “Ես վստահ չեմ, որ կարող եմ զսպել իմ զայրույթը”, — ասում է նա:  Կարող է առաջանալ շատ ուժեղ զգացմունքներ և  հնարավոր չէ հեշտությամբ բացատրել։ Չարություն, ցավ, անզորություն, շփոթություն, սեր, վիշտ և  զայրույթ, սրանք ընդամենը մի քանիսն են, որոնք մինչ այսօր նրան հանգիստ չեն տալիս։ Իր երկրի ու ընտանիքի բուռն պատմությունը այդ ամենը դարձնում է արդարացված։ 

14-րդ դարում քոչվոր ցեղերի արշավանքներն ու երկրաշարժերը Հայաստանի նախկին մայրաքաղաք Անին վերածեցին ավերակների։ Հրաչի նախնիները տեղափոխվել են Ղրիմի թերակղզի, հնագույն քաղաքներից մեկն այսօր, որտեղ շատ տարագիր հայեր կան: Մոտ 1700 թվականին նրանք որոշել են վերադառնալ։ “Մեր ընտանիքի մի մասը մեկնել է Քալեջիկ ՝ Անկարայից ոչ հեռու մի քաղաք։ Դա այն է, ինչ ինձ ասաց հորս մայրը՝ Գյուլիզարը, մի կին, որի հետ ես անցկացրել եմ իմ կյանքի մեծ մասը”, — ասում է Հրաչը։ Հենց նա, այլ ոչ թե իր ծնողները, Հրաչին պատմել էին Ցեղասպանության մասին։ “Ես ընդամենը յոթ տարեկան էի, իսկ նա արդեն 80 տարեկան էր ։ Կյանքը նրա նկատմամբ բավականին  դաժան էր վարվել։ Նա շատ էր ծխում,  նստեցնում էր իր կողքին և կիսվում հիշողություններով։ Ես էլ ձևացնում էի թե ծխում եմ, որպեսզի իրեն ավելի անկաշկանդ զգա”, — հիշում է Հրաչը և շարունակում,- “Մարդիկ  քո Պապիկ Ներսեսին դիմում էին Ներսես Աղա, որը  մեծ հարգանքի նշան է։ Մենք ունեինք խաղողի այգիներ, արհեստանոց և մի քանի տներ։ Մի գիշեր չորս թուրք 15 ձի բերեցին մեր տուն։ Նրանք տղամարդկանց համոզում էին անմիջապես հեռանալ, քանի որ հաջորդ օրը վատ բաներ պետք է տեղի ունենային։ Բայց նրանք հրաժարվում են թողնել միայնակ իրենց ընտանիքին։ Հաջորդ առավոտյան կամակատարները գալիս են գյուղ և առևանգում արական սեռի 17 անդամի, որպեսզի նրանց գնդակահարեն։ Դա մի  ճակատագիր էր, որին արժանացան շատ հայեր։ Միակը, ով ողջ է մնացել 13-ամյա Մինասն էր, ով ստիպված է եղել ականատես լինել  բոլոր վայրագություններին։ Սպան հրամայել էր խնայել նրան, քանի որ նա ընդամենը երեխա էր։ Ի վերջո, այդ սպան փրկեց 28 տղաների կյանքը։ Տան ճանապարհին նրանց են պատահել այլ մարդիկ, ովքեր պետք է գնդակահարեին տղաներին, սակայն թիկնապահը ասել է, որ իրեն պատվիրված է իրենց  անվտանգ տուն հասցնել: Վերադառնալով գյուղ՝ Մինասը դեռ ցնցված էր։ Հին սովորության համաձայն, նա ստիպված էր խմել երիտասարդ շան արյուն, որը ենթադրաբար բուժիչ էր և նրան կրկին ուժեղ կդարձներ:

Երկու դար՝ բուժվելու համար

՝՝Մենք քո պապիկի հետ ունեցել ենք 13 երեխա, քո հայր Գեղմեսը մեր ամենափոքրն էր։ Նա ծնվեց ճանապարհին՝ տեղահանության ընթացքում։ Մենք ոչ ջուր ունեինք, ոչ  էլ սնունդ։ Մեր փոքրիկ տղան տառապում էր դիզենտերիայով,  ես վստահ էի, որ նա  շուտով կմահանա: Հույս ունենալով, որ  լավ մարդիկ կհոգան նրա մասին, ես պատրաստվում էի լքել նրան, քանի որ ես ունեի ևս 12 երեխա, ովքեր իմ կարիքն ունեին: Բայց իմ հարսը նրան ձեռքերի վրա տարավ, մինչև մենք հասանք քրդական գյուղ, որտեղ նրան խաղողի հյութ տվեցին։ Մարդիկ նրան ասւմ էին Ներսես աղայի որդի։ Ահա թե ինչպես է նա ողջ մնացել, իսկ մեր մյուս ութ երեխաները մահացել են”:

Իր ողջ կյանքում Գեմեսը տառապեց  հոր կարոտի վշտով։ Փրկվածները վերադարձան իրենց գյուղ։ Մի օր Գյուլիզարը Ներսեսի մատանին տեսավ մեկ այլ տղամարդու ձեռքին և ուշաթափվեց։ Հոգու խորքում նա հրաշքի հույս ուներ։ Կապրիելյան ընտանիքի որոշ անդամների այլ ընտրություն չէր մնում, քան իսլամն ընդունել որպես կրոն և փոխել անունները։ Գյուլիզարը և ևս մի քանի հոգի տեղափոխվեցին Կոստանդնուպոլիս, մինչդեռ մի քանի բախտավոր մարդիկ փախել էին Ռուսաստան։ Տասը տարի անց նրանք վերադարձել են Ռուսաստանից,  որպեսզի գտնեն իրենց հարազատներին։ Նրանք դարձել էին Կամչատկայի մորթու հաջողակ վաճառականներ և ցանկանում էին միանալ իրենց  հարազատներին։ Նրանք անհայտ կորածների մասին հայտարարություններ էին տեղադրել հայկական թերթերում, սակայն նրանց ոչ ոք երբեք չի տեսել, Գեմեսը դեռ երեխա էր, իսկ բոլոր կանայք կարողանում էին թուրքերեն կարդալ։ Օրեցօր Գյուլիզարը այդ երկար էպիկական պատմության գրությունները փոխանցում էր Հրաչին։ Ինչպես խոստովանում է Հրաչը, Գյուլիզարը ակնկալում էր, որ նա վրեժխնդիր կլինի սարսափելի հանցագործությունների համար: “Բայց հենց նրան եմ պարտական իմ հայկական ինքնությամբ”,- ասում է Հրաչը։

Հնարավոր է արդյոք ընդհանրապես վրեժխնդիր լինել չարից ՝ չգործելով էլ ավելի մեծ չարիք։ Հրաչը ընդունել է, որ այս հարցին պարզ պատասխաններ չկան: Նա սովորել է հավատարիմ լինել Կապրիելյանին, առանց իրեն մեղավոր զգալու: “Վերապրածների ժառանգները չեն կարող նորմալ կյանք վարել”, — կարծում է նա: “Դա նման է մի հիվանդության, որի բուժումը կարող է պահանջվել ոչ թե մեկ, այլ երկու հարյուրամյակ”։ Հրաչի հայրենասիրությունը Հայաստանի հանդեպ նրա նվիրվածության շարժիչ ուժն է։ Միևնույն ժամանակ նա ասում է,- “Կարո՞ղ եմ ատել ինչ-որ մեկին միայն այն պատճառով, որ նա թուրք է։ Ես չեմ կարող և չեմ լինի”։

 

Աղբյուր 

https://auroraprize.co