«44-օրյա պատերազմից հետո Արցախի Տիգրանակերտը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ ահա ադրբեջանցի հեռուստալրագրող Սեդեթ Մեմմեդովայի յութուբյան ալիքում 2021 թվականի հոկտեմբերի 31-ին տեղադրված տեսաձայնագրությունում առանձնակի հպարտությամբ ներկայացվում է, որ Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածվել է զվարճանքի վայրի, իսկ ավելի կոնկրետ՝ խորտկարանի:

Սրանով Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում սերունդներին՝ ժառանգությունը փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից բխող մի շարք միջազգային սկզբունքների:

Արևմտյան Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի դրսևորած այս հերթական հակահայկական արարքը՝ բռնազավթված Արցախի հանդեպ, այնպես, ինչպես և դատապարտում է Թուրքիայի նմանատիպ գործողությունները՝ Արևմտյան Հայաստանի հանդեպ։