Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Իփեքյոլու գավառի քաղաքապետարանի թիմերը 40 տոննա աղբ են հավաքել Վանա լճի ափին, որտեղ կլիմայի փոփոխության պատճառով ջրի մակարդակը մետրերով նվազել է։

Իփեքյոլու գավառի նահանգապետն ու փոխքաղաքապետը նշելով, որ քաղաքապետարանի նմանատիպ աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը, հայտարարել են. «Աղբի թափոնները ծովի մեջ ու ափին նետելով՝ մենք ոչ միայն աղտոտում ենք շրջապատը, այլև ոչնչացնում ենք բնությունը։ Այս թափոնների մեծ մասը խառնվում է բնության հետ, և կենդանի էակները վնաս են կրում, քանի որ երկար տարիներ են պահանջվում դրանց ազդեցությունը վերացնելու համար: Եկեք միասին ապրենք մաքուր միջավայրում՝ չաղտոտելով բնությունը, ծովն ու օդը»։