Ըստ օդերևութաբանության ազգային կենտրոնի կանխատեսումների՝ Արևմտյան Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է խիտ ամպամածություն։ Կենտրոնական և Արևելյան Սև ծովի ափերին և Իգդիր, Բաղեշ, Վան և Սղերթ նահանգներում կդիտվեն տեղումներ՝ անձրևի տեսքով, Աղրը և Հաքքարի շրջաններում՝ առատ ձյան տեսքով։ Բացի այդ, այսօր առավոտյան և գիշերը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է մառախուղ, մերկասառույց և ցրտահարություն։