Նիկոսիայում պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին», որին ներկա է եղել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Բացման արարողությանը ներկա են եղելԿիպրոսի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ, կուսակցությունների և հոգևոր առաջնորդներ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Մկրտչյանը նշելով, որ Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցն ու բարեկամն է, միաժամանակ բարձր է գնահատել հայ-կիպրական հարաբերություններում կիպրահայ համայնքի դերը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Վարդգես Մահտեսյանին, ում նախաձեռնությամբ էլ բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»։

Բարեկամության այգու բացման շրջանակում կազմակերպված միջոցառումն ավարտվել է Սուրբ Աստվածածին երգչախմբի, Համազգայինի «Սիփան» պարախմբի կատարումներով և ընդունելությամբ:

 

 

Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյա, «Ծաղկած բալենի» երգ

:https://www.youtube.com/watch?v=f-k_f_JlEz8