օկուպացված Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ նահանգում Սիլվանի ջրամբարի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։ Երբ ջուրն ամբողջությամբ հավաքվի, ջրամբարի տակ  կանցնի 50 գյուղ։ Հին հռոմեական բնակավայր համարվող Էնթաք գյուղը նույնպես կանցնի պատմության գիրկը:

Էնթաք գյուղում է գտնվում նաև մի ամրոց, որը պատմական կարևոր բնակավայր է։

Թե կոնկրետ երբ է այն կառուցվել, հայտնի չէ, սակայն արձանագրված է հռոմեական ժամանակաշրջանում։ Էնթաք ամրոցի եկեղեցին հետագայում վերածվել է մզկիթի, իսկ չորսանկյուն մինարեթն ավելացվել է ավելի ուշ։ 2015 թվականին  որպես հատուկ պահպանվող տարածք հռչակված ամրոցը անտեսվածության և անտարբերության պատճառով ավերակի է վերածվել։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը դատապարտում է թուրքական իշխանությունների կողմից նախնական, ազատ և տեղեկացված համաձայնությունը հարգելու ձախողումը, ինչպես նաև այս անբնական քաղաքականության հետևանքով էկոլոգիայում տեղի ունեցող փոփոխությունները։