Իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ,  փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանն ու համապատասխան հսկողություն սահմանելուն, նշում է, որ փաստացի, ադրբեջանական կողմը փակում է ճանապարհը հայկական կողմի համար:

Նրա խոսքով՝ «Ամեն ինչ շատ պարզ է, տրամաբանական, բայց միաժամանակ՝ ապօրինի։ Իմ գնահատմամբ՝ դա միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի է, քանի որ այդ տարածքները ՀՀ տարածքներ են։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները այդ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի գործողությունները լեգիտիմացնում են՝ պնդելով, որ դա Ադրբեջան է և Ադրբեջանի տարածքում նրանք կարող են անել ամեն ինչ։ Այս հատվածը դեռևս որևէ կերպ սահմանազատված չէ, և սահմանազատումը չի կարող տեղի ունենալ առանց իրավական հիմքի»։ Հարցին՝ եթե սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պաշտոնապես չեն մեկնարկել՝ ըստ ՀՀ պաշտոնական հայտարարությունների, ապա նախքան դա Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն արդյո՞ք հնարավորություն կթողնի հետագա բանակցություններում քննարկել այդ հատվածի պատկանելության հարցը, Օրբելյանը նկատեց՝ եթե իշխանության են մնում նույն մարդիկ, ի՞նչ բանակցելու մասին է խոսքը: 

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ անվավեր է համարելու բոլոր այն որոշումները, որոնք ի վնաս են հայ ազգի իրավունքներին, և որ Հայաստանում (1920 թ.) և Ադրբեջանում արևելյան սահմանի սահմանազատման վերաբերյալ ուսումնասիրություն կա. ժողովրդագրական տվյալներ՝ կապված Սեւրի դաշնագրի 230-րդ հոդվածի հետ։

https://bit.ly/30uKoOj