Հայկական հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, թե Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն իրականում չի դժվարացել։

«Մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաև այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում եմ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ»,– գրում է ՄԻՊ–ը:Մեկնաբանելով տեսանյութը ` Թաթոյանը նշում է, որ այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել Հայաստանի հանրապետության բնակչության և հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը ճանապարհի այս հատվածներով, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ https://bit.ly/3FdBQu0