Ամե­նայն Հա­յոց Կա­թողի­կոս Գա­րեգին Երկրորդի օրհնու­թյամբ Մայր Աթոռ Սուրբ Էջ­միած­նի հրա­տարակ­չությու­նը, հա­մագոր­ծակցե­լով Հա­յաս­տա­նի քար­տեզնե­րի հրա­տարա­կու­թյան գոր­ծին մաս­նա­գիտա­ցած «Կոլ­լաժ» հրա­տարակ­չության հետ, Հայ­կա­կան բա­րեգոր­ծա­կան ընդհա­նուր միու­թյան ֆի­նան­սավորմամբ լույս է ըն­ծա­յել «Ար­ցա­խի հո­գևոր-պատ­մա­կան հու­շարձան­նե­րը» խո­րագ­րով քար­տէզը (հա­յերէն, անգլե­րէն, ռու­սե­րէն)։ Սա Մայր Աթո­ռի հրա­տարակ­չության առա­ջին փոր­ձա­ռու­թյունն է առան­ձին քար­տեզ հրա­տարա­կելու, սա­կայն վան­քե­րի և եկե­ղեցի­ների տե­ղագրման խտու­թյան տե­սան­կյունից նա­խադե­պը չու­նի։

Քար­տեզնե­րը բա­ցառիկ են նաեւ սահ­մա­նագծման տե­սան­կյունից, քա­նի որ երեք տար­բեր գծագ­րումով նշված են Ար­ցա­խի, ԼՂԻՄ և ներ­կա­յումս ադրբեջա­նական զի­նված ու­ժե­րի կող­մից 2020 թ-ին բռնա­զավթված տա­րածքնե­րի սահ­մաննե­րը, որի մի­ջոցով հնա­րավոր է հստակ տե­ղորոշ­ումով տես­նել այն վան­քե­րը, եկե­ղեցի­ները եւ պատ­մա-կրոնական նշա­նակու­թյուն ու­նե­ցող հու­շարձան­նե­րը, որոնք մնա­ցած են գե­րու­թեան մէջ։