Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի պատմական Խարբերդ թաղամասում գտնվող ամրոցում, որտեղ սկսել են բնակվել Մ․Թ․Ա․ 3-րդ հազարամյակում, իսկ պարիսպները կառուցվել են Արարատյան թագավորության ժամանակ, ի հայտ են եկել նոր հայտնագործություններ, ըստ որոնց՝  ամրոցի պատմությունը ևս 2200 տարի հետ գնալով, հասնում է 5 հազար տարվա։ 8 տարի առաջ սկսված պեղումներն այսօր էլ շարունակվում են։

Այս տարի ուրարտական ​​սրբավայրում կատարված պեղումների շրջանակներում հայտնաբերվել է 20 հազար առարկա, երկու ջրամբար և մոտ հազար քառակուսի մետր տարածք՝ արևմտյան պարիսպների ներսում։ Հայտնաբերված առարկաների մեջ տեղ են գտնում նաև Կուր-Արաքսյան մշակույթին պատկանող խեցեղեն։ Սև, փորագրված պատկերներով ու նախշազարդ ծիսական անոթների առկայությունը հնարավորություն է տալիս ենթադրել, որ դրանք օգտագործվել են կրոնական-պաշտամունքային արարողությունների ժամանակ, իսկ ամրոցն ունի 5 հազար տարվա պատմություն։

Իհարկե մենք գիտենք, որ հարթավայրերում և Եփրատի ափերին մարդիկ բնակվել են ավելի վաղ շրջանում՝ մ.թ.ա. 10-11 հազար տարի առաջ։ Այնուամենայնիվ, Խարբերդի ամրոցի կենտրոնում հայտնաբերված այս գտածոները կհարստացնեն մեր տեղեկությունների ցանկը: