Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող (և դրան հարակից տարածքների խմբ․)  հատվածում նոյեմբեր 15-ին, տեղական ժամանակով ժամը 00։00-ից, սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

«Համապատասխանաբար, հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Արեւմտյան Հայաստանը դատապարտում է ադրբեջանական զինուժի ներթափանցումը հայկական տարածք.

Leave a Reply