Western Armenia TV-ի եթերում «ճանաչենք մեզ» հաղորդման շրջանակերում հասարակագետ, մշակութաբան Կարինե Հակոբյանը ներկայացրեց հայկական մշակույթի դերը  պետության կազմավորման, հայ տեսակի ինքնաճանաչողության ճանապարհին, նշելով, որ մշակույթը այն ամենն է ինչը, որ ստեղծվում է մշակվելով: Հայ ժողովուրդը հազարամյակների պատմություն ունի ոչ միայն ֆիզիկական այլ նաև ստեղծագործական առումով, և այն բացառիկ ազգերից է, որին տրված է այդ տաղանդը: 

Անդրադարձավ ազգային ինքնաճանաչողությանը, կարևոր համարելով ընդգծել, որ վերջին 30 տարիների ընթացքում դա չդրվեց պետականության հիմքերում, որի պատճառով այսօր հայ ազգը շատ ավելի մեծ խնդիրների առջև է կանգնել: Խոսեց սովետական ընդհանուր քաղաքականության կողմից հայկական մշակույթին հասցված վնասներից, որի նպատակն էր համահարթեցնել 15 պետություններին իրենց նշանակությամբ և կարևորությամբ:

Տիկին Հակոբյանը մանրամասն ներկայացրեց նաև հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստան կամ աշխարհի այլ հատվածներում պահպանված մշակույթի տարբեր ճյուղերի ընդհանրություններն ու տարբերությունները, նշելով, որ այդուհանդրերձ դրանք մեծ փոփոխություն են կրել և տարբերվում են Արևմտյան Հայաստանի բնիկ մշակույթից: