Վրացի և թուրք սահմանապահները զորավարժություններ կիրականացնեն Վրաստանի հայաշատ տարածաշրջանում՝ Ջավախքի սահմանային «Վալե» շրջանում ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ “Վալե” տեղամասը Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցումներից մեկն է։ Զորավարժություններին կմասնակցեն Ախալցխայում (Ջավախք) տեղակայված վրացի սահմանապահների հրամանատարությունը եւ թուրքական բանակի բրիգադը: