Նոյեմբերի 17-ին կմեկնարկի «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը։ Այս մասին հայտնում են Ջազի հայկական ասոցիացիայից: 

«Yerevan Jazz Fest 2021»-ն այս տարի հանդես կգա նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: 

Ջազ փառատոնը կներկայացվի նաև մարզերում:

Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տեղի կունենա «Yerevan Jazz Fest 2021»-ի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ միջոցառումը: Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբն ու Վահագն Հայրապետյան ջազ տրիոն: Կհնչեն Ա. Բաբաջանյանի  ստեղծագործությունները`Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ:Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ` աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի և նրա բենդի համերգով։