Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի տեղեկատվության՝ Արևմտյան Հայաստանի Կարին նահանգի Աշքալե գավառում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է գետնից 7 կիլոմետր խորության վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։