Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկար հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ի շարս միջազգային օրակարգի տարբեր հարցերի, նախագահները քննարկել են նաև Ղարաբաղի հարցը։

«Քննարկվել է Լեռնային Արցախի հակամարտության կարգավորումը։ Ինչպես նշել Է Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը  այսուհետ ևս քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: