Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգում մի երիտասարդի   կողմից հայտնաբերված քարերը, ինչպես պարզվել է, 40 միլիոն տարվա վաղեմության բրածոներ են։

Զբոսանքի ժամանակ քաղաքացին պատահաբար նկատել է տարբեր կառուցվածքի 4 քարեր և դրանք հանձնել Սամոսատի թանգարանի տնօրինությանը, որտեղից էլ ուղարկվել են համապատասխան փորձաքննության։

Թանգարանի  փորձագետները առաջին փորձաքննության ժամանակ պարզել են, որ հայտնաբերված ՝՝քարերը՝՝  Numilites խմբի միաբջիջ ծովային արարածներ են, որոնք պատկանում են Էոզեն Դարաշրջանին և ունեն 40 միլիոն տարվա վաղեմություն։

Leave a Reply