1894-ին Օսմանյան Համիդյան գնդերի նախաձեռնած զանգվածային սպանությունները Արևմտյան Հայաստանի Դերսիմի շրջանում շարունակվեցին և 1915-1923 թվին շատ ավելի ծանր հետևանքներներով հղի ավելի մեծ զանգվածային սպանությունների պատճառ դարձան, որոնք այս անգամ նախաձեռնել էին միութենականները՝  աքսորի և ուծացման քաղաքականությամբ։

Ցեղասպանության շարունակվող քաղաքականությունը, մշակութային ձուլումը, որոնք 1937-1938 թվականների ջարդերից հետո շարունակվում են մինչ օրս, տևաբար ​​վնաս են հասցրել Դերսիմին։  Բնիկ հայ ազգի  ֆիզիկական ոչնչացման հետ մեկտեղ ամեն տեսակի  միջամտություն արվեց նրանց մշակույթի, հավատքի, սովորույթների և ավանդույթների հանդեպ, որոնք հայկական ինքնությունը հասցրին այն կոծկելու և ժխտելու աստիճանին:

«Դերսիմի Հայ»  հարթակը պայքարի դաշտ է բացել Դերսիմի բնիկ ժողովրդի մշակույթի ու ինքնության գոյատևման և պահպանման համար, որոնց փորձել են արմատախիլ անել վերոնշյալ քաղաքականությամբ։ Որպես դերսիմահայեր և նրանց ընկերներ՝ մենք որոշեցինք համախմբվել «Դերսիմի Հայ»  հարթակի շուրջ և դառնալ մեկ մարմին։

Մեր նպատակն է ամրապնդել կապերը աշխարհով մեկ սփռված Արևմտյան Հայաստանի հայերի և Դերսիմում ապրող մեր եղբայրների ու ընկերների հետ, ինչպես նաև մշակութային գործունեությամբ Դերսիմում ազատորեն ապրեցնել էթնիկ հայկական ինքնությունն ու մշակույթը, ստեղծել նախագծեր՝ դերսիմցիներին տնտեսապես նպաստելու համար։