2021-թվի նոյեմբերի 15-ին մեկնարկել է Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն իր շուրջ է համախմբել թատերախմբերի աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կանցկացվի մինչև նոյեմբերի 20-ը: Փառատոնին կցուցադրվեն Շեքսպիրի հանրահայտ գործերը՝ զանազան մեկնաբանություններով: 

Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն Կարո Բալյանն ասաց, որ 15-րդ անգամ փորձում են փառատոնի միջոցով նպաստել մշակութային կյանքի զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ համավարակի պատճառով եվրոպական մի քանի թատրոն չի կարողացել մասնակցել փառատոնին: 

Նշենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը հռչակավոր եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016 թվականից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։  Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

 

 

 

Հայ ժողովրդական «Էռնակ, էռնակ» պարերգն է:

https://www.youtube.com/watch?v=pfthQRkgRAA

Leave a Reply