Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Արճեշ գավառում հայտնաբերվել են մարդու ոսկորներ, կերամիկական իրեր և խեցեղենի կտորներ, որոնք, ըստ հաշվարկների՝ պատկանում են երկաթի դարին։

Քաղաքացիները, Վանա լճի ափին հադիպելով մարդկային ոսկորների, իրազեկել են համապատասխան մարմիններին։ Իրազեկման հիման վրա, տեղանքում ուսումնասիրություն են կատարել Վանի հարյուրամյակի համալսարանի գրականության ֆակուլտետի հնագիտության բաժնի դասախոս դոց. Դոկտ. Հաքան Յըլմազը և հնագիտության բաժնի գիտաշխատող Սինան Քըլըչը։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու ոսկորները, կերամիկայի և խեցեղենի բեկորները պատկանում են երկաթի դարաշրջանին։

Տարածքում հնագիտական աշխատանքները շարունակվում են։