Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր համերգային ծրագիր կկազմակերպվի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։ Երեկոն տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակում:

Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ներկաները տուն-թանգարանի համերգասրահում կարող են վայելել նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը (լուսանկարները` տուն-թանգարանի հավաքածուից)։