ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։ Արման Թաթոյանը բարձր է գնահատել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։

Արման Թաթոյանը ներկայացրել է երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես՝ կրթության իրավունքի խախտումը։ Նա նշել է, որ որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարևանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է և հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու հաստատությունների միջև հետագա համագործակցությունը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։