Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են որևէ հայտարարություն չանել С-400 զենիթային հրթիռային համակարգերի կոմպոնենտների համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ տվյալ թեման երկու երկրների համար «զգայուն է»:

Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին համաձայնագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Այդպիսով Թուրքիան առաջինը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ով Ռուսաստանից գնեց այդ համակարգերը: Անկարայի այս որոշումը բացասական արձագանք հարուցեց ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ:2020 թվականի դեկտեմբերից ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ:

Leave a Reply