Բռնազավթված Արևմտյան Հայաստանի  Արգեոս սարից հետո երկրորդ ամենամեծ ու կարևորագույն լեռներից մեկը՝ հրաբխային Հասան լեռը իրար հաջորդող երկրաշարժերից հետո սկսել է ակտիվանալ։

Հնարավոր  հրաբխի ակտիվությունը  վերահսկելու համար Հասան լեռան վրա կտեղադրվեն չափիչ գործիքներ, որոնք կհետևեն երկրակեղևի շարժումներին: Բացի այդ, կիրականացվեն ջերմաստիճանի և գազի ուժգնության չափումներ։

Հայտնի է, որ Հասան լեռան վրա վերջին հրաբխային ժայթքումը տեղի է ունեցել Հոլոցեն դարաշրջանում, այսինքն՝ մոտ 10 հազար տարի առաջ։

Leave a Reply