Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը: «Համայնքում չկան այնպիսի շինություններ, որոնք ինչ-որ չափով չեն վնասվել պատերազմական գործողությունների արդյունքում: 5 բնակարան ամբողջությամբ վառվել է: 75 բնակելի տան պատուհանները, դռները և տանիքները փոխվել են, իսկ 75 բնակարանների շինարարական աշխատանքերը դեռ պետք է սկսվեն: Պատերազմի հետևանքով վնասվել են նաև համայնքի դպրոցը, ակումբը, որտեղ ընթացիկ նորոգումներ են կատարվում», — մանրամասնեց Օլեգ Հարությունյանը: 

Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ հաստատվել է տեղահանված 18 ընտանիք՝ 50 բնակչով: Բոլորն էլ ապահովված են տանիքով, տնամերձ հողամասերն են մշակում, անասնապահությամբ են զբաղվում, սակայն ունեն կարիքներ: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված ենք էլեկտրաէներգիայով և շուրջօրյա ջրամատակարարմամբ: