2020 թվականի նոյեմբերի 9-ին աշխարհասփյուռ հայությունը ցնցված էր՝ իմանալով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնիկ հայ ժողովրդի դեմ ուղղված զինված գործողությունները կտրուկ ընդհատվել են մի համաձայնագրի պարտադրմամբ, որով համաձայնություն էր տրվել Արցախի տարածքի ութսունհինգ տոկոսի յուրացմանը։ Այդ ժամանակվանից Արցախն ապօրինի կերպով օկուպացվել է ռազմական ագրեսիա իրականացրած անձանց կողմից։

Այս փաստաթուղթը ստորագրել են ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանը և Ռուսաստանը։

Ինչպես դեպքերի ժամանակ գրավոր արտահայտվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրամյանը, այսօր մենք հաստատում ենք, որ այս եռակողմ համաձայնագիրը որևէ ազդեցություն չունի Արցախի ինքնիշխան հայ ժողովրդի վրա։

Թուրքիայի կողմից համակարգված և համատեղ իրականացված՝ Ադրբեջանի միակողմանի հարձակումն իրականացվել է ՄԱԿ-ի գործող բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրահանգների։ Պատերազմի 44 օրերի ընթացքում, խաղաղ բնակչությունը ենթարկվել է շարունակական հարձակումների, վիրավորվել ու սպանվել՝ դառնալով պատերազմական կրկնվող հանցագործությունների գերի։

Այսօր էլ Արևմտյան Հայաստանի բնակիչներից տասնյակ հայ զինվորներ առևանգվում և դատապարտվում են Ադրբեջանի կողմից, բայց աշխարհը դեռևս չի արձագանքում։

Մեզ մնում է միայն դատապարտել այն փաստը, որ «քաղաքակիրթ աշխարհից» հնագույն արցախցիների վրա Ադրբեջանի և Թուրքիայի անօրինական հարձակման պայմաններում բավարար արձագանք չեղավ ո՛չ ռազմական գործողությունները դադարեցնելու, ո՛չ էլ ուզուրպացիան վերացնելու համար։

Ներկայիս Հայաստանի Հանրապետության վարչապետն այն պետության վարչապետն է, որը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ստացել է անկախ պետություն դառնալու և միջազգային իրավունքով 1920 թվականին ստեղծված Հայաստան պետությունից անջատվելու միջազգային համաձայնությունը։

Արցախը ներկա Հայաստանի Հանրապետության մաս լինելու փաստի միջազգային ճանաչման և անկախ պետություն լինելու որևէ միջազգային ճանաչման բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, բարեբախտաբար, մնում է 1920 թվականի հայկական պետության մաս, սակայն այսօր ենթարկվում է Ադրբեջանի անհեթեթ պնդմանը՝ ադրբեջանական տարածքային ամբողջականության մասնիկը լինելու, որը չունի պատմական կամ իրավական լուրջ հիմքեր։

Քանի որ 1920 թվականի հայկական պետությունն այժմ ունի իրավահաջորդ պետություն՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, որը վավերացրել է Սևրի պայմանագիրը 2016 թվականին, Արցախը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, քանի դեռ հակառակը չի ընդունվել միջազգային իրավական դաշտում։

Չնայած վերը նշվածին, 1992 թվականից (մինչ օրս) Արցախի իրավական կարգավիճակի մասին որոշումը կայացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից՝ գերիշխող համաշխարհային տերությունների պարտադրմամբ։

Վերոնշյալից միանգամայն պարզ է դառնում, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ փաստաթուղթը բացարձակապես խորթ է Արևմտյան Հայաստանի ժողովրդի անբաժանելի մաս հանդիսացող Արցախի ժողովրդի կամքին և հետևաբար՝ դրանում ընդունված ոչ մի որոշում չի կարող պարտադրվել Արցախի ինքնիշխան ժողովրդին, քանի որ այն ստորագրվել է երեք օտարերկրյա պետությունների կողմից (չնայած այդ պետություններից մեկը հայ ժողովրդի և նրա հայրենիքի մաս է կազմում)։ Նրանք չունեն Արցախի ժողովրդի կամ տարածքի օրինական ներկայացուցչություն՝ իրենց ինքնորոշման իրավունքի համատեքստում։

Օգտվելով այս հրապարակային հայտարարության առիթից, խնդրում ենք, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն իր օրինական և դիվանագիտական ​​ներկայացուցչությամբ ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբում, այլապես այնտեղ ընդունված բոլոր որոշումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից կճանաչվեն անօրինական և իրավաբանորեն ոչ պարտադիր։

Քանի որ ոչ Արցախի ժողովրդի, ոչ էլ Արևմտյան Հայաստան պետության ներկայացուցիչները չեն հրավիրվել ստորագրելու վերոնշյալ փաստաթուղթը։ Արցախի ժողովուրդը, լինելով Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի իրավահաջորդը, չի ճանաչում այնտեղ ստորագրվածը և մենք ողջ աշխարհին հայտարարում ենք, որ կգա ժամանակը, երբ մենք կազատագրենք թուրք և ադրբեջանցի զավթիչների կողմից օկուպացված Արցախի հնագույն, բնիկ, նախնադարյան, աստվածաշնչյան և սուրբ հայկական տարածքները։

Դոկտոր Գիլերմո Ալեքսանդր Քարամանյան

Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության հյուպատոս

Leave a Reply