Western Armenia TV-ի եթերում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը խոսեց Հայաստանի Հանրապետությունում ամենաարդիական թեմաներից մեկի ՝ խաղաղության օրակարգի մասին, որն ըստ նրա ավեի շատ ադրբեջանական է, քան հայկական։ Ներկայացրեց Արցախի կարգավիճակի վրա ազդող մի շարք գործոններ, ընդգծելով, որ  1988 թվականին Արցախյան ազատագրական պայքարը սկսվեց միացման կոչերով, սակայն հետո շրջանառության մեջ դրվեց «անկախության թեզը», որով անհասկանալի էր թվում թե Արցախն ումից է ուզում անկախանալ, հաշվի առնելով, որ դեռևս Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ Արցախը ինքնին Հայաստանի մաս է կազմել։ Անդրադարձավ տարածաշրջանային հնարավոր փոփոխություններին, նշելով որ այս պարագայում իրենց գործուն ազդեցությունը կարող են ունենալ Իրանը և Ռուսաստանը։

 

https://www.youtube.com/watch?v=osHh_LNLMQc