«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ադրբեջանական զինուժի կողմից գրավված Հադրութից ու գրառում արել.

«Համաձայն 1926թ. Խորհրդային առաջին մարդահամարի, Հադրութի շրջանի բնակչության թիվը հասնում էր 25,247֊ի, որից 24,685 (98%) հայեր էին։

Շրջանում հաշվվում էր 93 վանքեր ու եկեղեցիներ, մեծամասնությունը կառուցված միջին դարերում, Անիի հայկական թագավորության ժամանակներում, Խաչենի հայկական պետությունում, Դիզակի հայկական մելիքությունում:

Գտնվում էին նաև Մեծ Հայքի հեթանոսական և քրիստոնեական շրջանի տաճարներ (2 դ.մթա — 5 դ.)։ Գրեթե ամեն եկեղեցու մոտ տեղակայված էին հին հայկական գերեզմանոցներ։ Հադրութն այսօր գտնվում է բարբարոսների ձեռքին, որոնք բռնությամբ տեղահանել են բնիկ ժողովրդին և անարգաբար ոչնչացնում են պատմական հուշակոթողները»:

Leave a Reply