Ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Շերինը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, մասնավորապես ասել է․ «Թուրքիայի կողմից Ռուսաստանի մասին հնչող խոսքերը կեղծ են և միայն բառեր են: Ինձ թվում է մենք նույնպես պետք է անցնենք այդ ձևաչափին և սկսենք խոսել, մեր կարծիքը հայտնելով Կիպրոսի մասին։ Ռուսաստանը վերջապես պետք է խոսի Արցախի Հայ-ադրբեջանական հակամարտnւթյան մասին, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջին պատերազմnւմ բացեիբաց պաշտպանում էր Ադրբեջանին՝ ընդդեմ մեր ՀԱՊԿ դաշնակցի: Պետք է ուղիղ ասել, որ բոլոր պատերազմներnւմ, Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը, ընդհակառակը, Թուրքիան իր ողջ պատմության ընթացքում միշտ դեմ է եղել, թե՛ Սովետական Միությանը և թե՛ Ռուսական Կայսրությանը:

Իսկ Ռուսաստանը միշտ այնպես է արել, որ Թուրքիան գոհ մնա մեզանից: Եվ նույնիսկ հիմա, երբ մենք այնտեղ մեր փողերով կառուցում ենք ատոմակայն, անհասկանալի է, թե ի՞նչու ենք հզորացնում Թուրքիայի էներգետիկան, մեր Ս-400 ՀՕՊ համալիրները, գազը, և շատ այլ բաներ տալիս նրանց էժան գնով:

Ժամանակն է հիշեցնել Թուրքիային, թե ինչպես բոլշևիկները հայերի պատմական հողերը նվիրեցին իրենց և որ սուրբ Արարատ լեռը դեռ գտնվում է իրենց տարածքում։ Այս ամենի մասին մենք միշտ լռել ենք, և եթե Թուրքիան խոսում է հակառակ մեր շահերին, ուրեմն ժամանակն է, որ այս ամենի մասին Ռուսաստանը սկսի խոսել»: