Թուրքիայում և օկուպացված Արևմտյան Հայաստանում ընդհանուր բնակչության 27,2 տոկոսը կազմող 22 միլիոն 750 հազար երեխաներ տուժում են զրկանքներից և աղքատությունից, տարբեր տեսակի չարաշահումներից և շահագործումից, պատերազմի կործանարար հետևանքներից, բանտերում գտնվելուց, ինչպես նաև՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու խտրականությունից։

Թուրքիայում և օկուպացված Արևմտյան Հայաստանում ավելի քան 10 միլիոն երեխա չի կարողանում կրթություն ստանալ մայրենի լեզվով։ Հանրապետության հիմնադրումից ի վեր թրքությունն ու թուրքականությունը՝  որպես միակ տարբերակ, պարտադրվել են ոչ մուսուլման ժողովուրդներին և ոչ թուրք բնակչությանը։ 

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)  1989 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրեց Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան՝ երեխաներին պաշտպանելու և նրանց պայմանները բարելավելու համար այն երկրներում, որտեղ պատերազմական իրադրություն է և աղքատություն։ Այն ուժի մեջ մտավ 1990 թվականի սեպտեմբերի 2-ին:

Պայմանագիրը ներառում էր չորս հիմնական սկզբունքներ։ Կոնվենցիայի մասնակից է դարձել 196 երկիր։ Թուրքիան նույնպես 1995 թվականի հունվարի 27-ին շրջանառության մեջ դրեց կոնվենցիան, որն ամենաշատ վավերացված «մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթուղթն է», սակայն երեխաների իրավունքները մնացին միայն թղթի վրա։

Leave a Reply