Արևմտյան Հայաստանի Վանա լճի գաղտնիքները կներկայացվեն ցուցադրության։ Ցուցահանդեսը կբացվի  Բաղեշի Ադիլջևազ գավառում, որտեղ կցուցադրվեն Վանա լճի խորքերից հայտնաբերված միկրոբիալիտների(կորալյան գոյացություններ) և Ադիլջևազ ամրոցում ի հայտ եկած գտածոներ։

600 հազար տարվա պատմություն ունեցող Վանա լճի խորքերում տարիներ շարունակ ջրի տակ են հայտնվել բազմաթիվ կառույցներ և նավաբեկության հետևանքով ջրասույզ եղած տարբեր առարկաներ։ Ափամերձ Վանից և Բաղեշից սիրողական և պրոֆեսիոնալ ջրասուզակները սուզվում են լճի խորքերը, որտեղ էլ բացահայտվում են լճի առեղծվածը։ «Ադիլջևազ» մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլը, ով 28 տարվա ջրասուզակ է, շարունակում է սուզվել լճի խորքերը, որտեղ տարատեսակ իրերի հետ մեկտեղ հայտնաբերել է բնակելի տարածքների հետքեր։

Leave a Reply