Վերջերս ՀՀ արևելյան սահմանների երկայնքով Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացրել տարածաշրջանի և Արցախի համար:

Թե ինչ սպառնալիքներ են առաջացել Արցախի համար, «Արցախպրես»-ի թղթակիցը փորձեց իմանալ ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանից: 

Վ. Հարությունյանի խաոսքով՝ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ-ում և   միջազգային տարբեր հարթակներում  առաջնային օրակարգում պետք է պահի արցախյան հիմնահարցի, Ադրբեջանի ագրեսիայի և հումանիտար ճգնաժամի թեման։ Այն նաև պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ և սոցիալ–կենցաղային պայմաններ խաղաղ բնակչության արտահոսքը կանխելու և մարդկանց բնականոն կյանքն ու գործունեությունն Արցախում կազմակերպելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանի, իրավապահ մարմինների և ռուս խաղաղապահների սերտ համագործակցությամբ անհրաժեշտ իրավական ընթացք պետք է տա հրադադարի խախտման ցանկացած դեպքում։

Պետք է հետևողական աշխատանքներ տանի թշնամու հայտարարած ինֆորմացիոն պատերազմին դիմակայելու ուղղությամբ և ստեղծի սեփական «ինֆորմացիոն զորքեր»։

Leave a Reply