Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ թուրքական աշխարհի քարտեզը, որը Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, չի պարունակում կարմիր աստղ, որը ցույց է տալիս, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ռուսաստանում։ 

«Մեր թուրք գործընկերները խրախուսում են թուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար ես ափսոսում եմ, այն է, որ քարտեզի վրա դեռևս չկա մեծ կարմիր աստղ թուրքական աշխարհի կենտրոնում», — ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այս կենտրոնը «Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»։

Պեսկովն ասել է, որ դա “սրբազան վայր է յուրաքանչյուր թուրքի համար, որտեղից նրանք գալիս են”: “Ես դա ասում եմ որպես թուրքագետ”, — ընդգծեց նա ։

Leave a Reply