Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական Մշո Սուրբ Առաքելոց վանքն այցելած մի շարք քաղաքացիներ, տեղի իշխանություններին կոչ են արել վերականգնել կիսավեր վանքը։

«Անադոլու» թուրքական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքացիները շրջել են գանձագողերի կողմից ավիրված հայկական եկեղեցում և ցանկություն հայտնել, որ պատմական հուշարձանը վերանորոգվի՝ տվյալ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ։

Ինչպես հայտնի է, Մշո Սուրբ Առաքելոց վանքը, որը ներկայում գտնվում է Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի կենտրոնին ենթակա Քեփենեք (Արաք) գյուղում, հիմնվել է դեռևս 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Մշո Սուրբ Առաքելոցը նախքան 1915 թ․ հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, տվյալ շրջանի ամենանշանավոր սրբավայրերից մեկն էր։ Վանքը 1960 թ․ դինամիտով պայթեցվել է Մշո նահանգապետարանի կողմից, որի հետևանքով այս վանական համալիրից մեր օրեր են հասել միայն 2 եկեղեցի։ Վանքը վերանորոգվել է 1125 թ․։

Leave a Reply