Հայագետ Արշակ Ադամյանը «Ռադիո Մարիամ»-ում ներկայացնում է մի տեսանյութ, որը  մեզ հետ է տանում դեպի անցյալ։ Հայկական հարսանեկան երգացանկը անհիշելի ժամանակներից հանդիսացել է որպես ժողովրդի արմատացած ավանդույթների չափանիշ։ Այս առումով մեծ ներդրում ունեն Կոմիտասը, Կարա-Մուրզան, Հայրիկ Մուրադյանը և այլք, ովքեր կարողացան հավերժացնել մշակույթը այնպիսի արժեքներով, ինչպիսիք են առօրյա ծեսերն ու սովորույթները, աշխատանքային և հասարակական հարաբերությունները: Կարինի երգերը կատարել են և աղջիկները և տղամարդիկ, որոնց միջոցով նրանք արտահայտել են իրեն զգացմունքները, ապրումները։ Արևմտյան Հայաստանի Կարինի երգացանկը հարուստ ու բովանդակալից է, որոնք այսօր էլ հետաքրքրություն են առաջացնում արվեստասերների մոտ։ Կարնո երգերը կարող եք լսել հետևյալ հղումով․https://www.youtube.com/watch?v=rIV3wJiAW2U

Leave a Reply